Երգարան

           



      ՀՅԴ Քայլերգը

              Մշակ բանվոր, ռենչպեր  ախպեր,

              Արիք միանանք, առաջ գնանք,
              Աշխատանքի դատին պաշտպան,
              Դաշնակցության թև, թիկունք տանք:


              Բավ է տանջվենք, քրտինք թափենք,
              Արյուն վաստակ դատենք, դիզենք,
              Շահագործող ցեցեր վատնեն,
              Իսկ մեզ չեր հաց բաժին հանեն:


              Դե սև օրեր բողոք դարձեք,
              Արյուն քրտինք երկունք մտեք,
              Տանջանք զրկանք լեզու առեք,
              Դաշնակցության ճամբա բացեք:



     --------------------------------------------

         Դաշնակցություն




 Պատմության մեջ դու մի դար տեսար, այսօր հպարտ ոտքի ես ելած,
  Հայաստանիս նոր կյանքի համար թշնամու դեմ ոտքի ես ելած:
  Քո ճամփան պայքարով միշտ լեցուն, զոհեր ես տվել բազում-բազում,
  Բայց ապրեցիր սրտում հայության ոսկյա էջերով կուսակցության:



            կրկ. Դաշնակցություն ազգի սիրահար,
                    Դաշնակցություն ազգի փրկարար,
                    Դաշնակցություն դու հայոց կամար,
                    Ողջ հայության հույս հավաքական:

  Մենք` հայերս կյանքում չենք ների դառնությունը մեր նախնիների,
  Այս մեր հողը սուրբ հոգով կերտված, ներկված արյունով մեր հայրերի,
  Անցան ազգիս դժբախտ օրերը, մենք ենք այսօր մեր երկրի տերը
  Խոսքն ու գործը մեր հողի ծոցում, հայի լույս ապագա ես ուզում:




            կրկ. Դաշնակցություն ազգի սիրահար…

  Այն երբեք ծունկի չի եկել, չի ժպտացել են թուրք գազանին,
  Նրա սրտում ապրում են, դեռ կան` Մուշ, Սասունը, Ալաշկերտ, Անին,
  Մեր արցախյան դաժան պայքարում քո ձայնն ենք լսում այսօր լեցուն,
  Ազգիդ համար դրոշակ առիր, մեր սիրելի սուրբ կուսակցություն:




կրկ. Դաշնակցություն ազգի հույս հավատ,
        Քայլենք արյունոտ դրոշի տակ,
        Ուս-ուսի, եռագույնը առաջ,
        Ողջ հայության հույս հավաքական: 

--------------------------------------------


Արյունոտ  դրոշ



Արյունոտ դրոշ վեհ Դաշնակցության
Ծածանվեց ընդդեմ բռնակալության,
Հույսով լցվեցավ, սիրտը հայության,
Երկյուղը պատեց կասեր օսմանյան:




Մեծ մարդասպանը սաստիկ զայրացավ,
Հայեր ջնջելու հրաման տվավ,
Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն,
Որ չխաթարվի յուր անկախություն:




Բայց զենքը ձեռքին ոտքի կանգնեցան,
Ջան ֆեդայիներ առյուծի նման,
Կռիվ կմղեր հերոս Անդրանիկ,
Սարսափը տիրեց օսմանյան զորքին:




Արիք հայկազունք գոչենք միաձայն,
Սրտագին գոչենք Կեցցե Հայաստան.
Կեցցե Հայստան և ազատություն,
Հայրենյաց պաշտպան վեհԴաշնակցություն:


Դաշնակցությունը հաղթեց սուլթանին,
Նոր արև նոր կյանք պարգևեց հային:




Չմնանք հայեր, օտար լծի տակ,
Հերիք է հայուն այսքան համբերանք,
Թող չծաղրեն մեզ անգութ թշնամին,
Մինչև որ հասնինք մեր նպատակին,
Սիրենք միություն, չանենք վատություն,
Միշտ բարձր պահենք ՀՅԴ անուն:

--------------------------------------------


          Պիտի գնանք

Ախ են երկրի հողին մատաղ, պիտի գնանք վաղ թե ուշ
Սիրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ,
Արարատի գլխին դրոշ պիտի դնենք վաղ թե ուշ,
Հերթով լինի, երով, լինի պիտի գնանք վաղ թե ուշ:

Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ,
Բահ ու գրիչ շատ սիրելուց զենք բռնելը մոռացանք,
Հույսը միայն Աստծո վրա` սրի դերը ուրացանք,
Խաչով լինի, գրչով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ:

Հայկազունն եմ չեմ վախենում մարդկության նենգ դավերից,
Հալածանքից, բռնությունից, Աստծո տված ցավերից,
Թեկուզ անանց պարիսպներով մեզ բաժանեն մեր երկրից,
Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ:

Դրա համար պայքար է պետք, ուրիշ ճամփա չենք տեսնում,
Սրով խլված հողը սիրով տիրոջը չեն նվիրում,
Ուժն է հարգի լավ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում,
Սիրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ:

--------------------------------------------



Հիշեք հայորդիք

Հիշեք հայորդիք, անունը նրանց,
Լիսբոն գնացին մահին ընդառաջ,
Բայց նրանք միշտ կան ու կապրեն այնքան,
Քանզի ապրում են հայն ու ՀՅԴ-ն:

կրկ. – Դե զարկեք զարկեք մինչև շունչ վերջին,
             Արժանի լինենք փառքի պսակին:

Պատմություն հայոց դաժան է եղել,
Դարեր շարունակ շատ ենք կոտորվել,
Բայց պիտի շտկենք պատմությունը մեր,
Քանց գալիք կյանքին պարտական ենք մենք:

կրկ. – Դե զարկեք զարկեք մինչև շունչ վերջին,
             Արժանի լինենք փառքի պսակին:

Պիտի ծածանվի, ծածանվի կրկին,
Սուրբ եռագույնը Մասիսի գլխին,
Պիտի մեռոնվի հողը հայկական,
Դե եկեք երգենք կեցցե Հայաստան:

կրկ. – Դե զարկեք զարկեք մինչև շունչ վերջին,
             Արժանի լինենք փառքի պսակին:

Հանուն Հայ Դատի նրանք զոհվեցին,
Համայն աշխարհին ապացուցեցին,
Պահանջատեր ենք, ոչ թե մարդասպան,
Նրանք փառք բերին վեհ Դաշնակցության:





--------------------------------------------



                 Սասուն




Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ, 
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ, 
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն, 
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն, 
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին, 
Որ այս ջանքո՛վ 
Ու այս կամքո՛վ 
Պարե՜լ գիտի... 
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի, 
-Հալա՜լ է քեզ, 
Սասո՛ւն, պարի՜... 
Պարի՜, 
Դու դեռ երա՜զ ունես կատարելու, 
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու. 
Պարի՜, 
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում, 
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում. 
Պարի՜, 
Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՛ս, 
Եվ այս պարը 
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ:


--------------------------------------------

    Անդրանիկին 


Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ, 
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ, 
Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար. 
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ: 



Թշնամիներ երբ լսեն քո անունը, 
Օձերի պես պիտ սողան իրանց բույնը, 
Երակներիդ ազնիվ քաջի արյունը 
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ: 



Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն, 
Քնքույշ ձեռամբ քո ճակատը պսակեն, 
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն, 
Կեցցե՛ս հավետ դու անսասան, Անդրանի՜կ: 



Հայաստանի սոխակները քեզ համար 
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար 
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար, 
Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՛կ։

--------------------------------------------

   ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ


Ձայն մը հնչեց Էրզրումի Հայոց լեռներեն, 
Խումբ-խումբ ելան Հայու սրտեր զենքի շաչյունեն:


Քախցրիկ կյանքը ծանր է թվում Հայ օրիորդին, 
Զենքը ձեռին հորդորում է Հայոց Քաջերին: 


Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ, 
Հայրենիքի սիրո համար վերք տալ- ստանալ: 


Հայ գյուղացին դարուց ի վեր սուր զենք չեր տեսած, 
Դաշտը թողուց սուր հրացան,բահի տեղն առավ: 


Հայ ծերուկը ցուպը ձեռքին լալով տենչում է, 
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել:

--------------------------------------------

   Միացե՛ք հայեր  
            
                                          

Հսկա երկիր էր Հայաստանը մեր, 
Բայց ինչքան ասես՝ թշնամի ունէր, 
Բոլոր կողմերից, հեռուն, դրացին 
Ձեռք ձեռքի տված մեզ բզկտեցին: 


Ու թուրքն էլ վայրագ օգտուեց առթից, 
Կոտորեց ազգս, տիրացավ երկրիս…


Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք հայեր, 
Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք, 
Դեռ ճամփա ունինք, պի՛տ հասնինք Սասուն, 
Քաջերի հողը մեզ է սպասում: 


Ա՜խ Նախիջևան, հայոց բնօրրան, 
Անթիվ թշնամիքդ, եկան անց կացան, 
Քեզ բաժին ընկավ սև բախտը դաժան, 
Թուրքին տվեցիր հող պապենական: 


Ուս ուսի տված առյուծի նման, 
Ետ բերենք հաղը՝ փառքը հայության: 


Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք հայեր … 


Պայծառ գալիք է սպասում հային, 
Այս դժուար պահին լինենք միասին, 
Չի հանգստացել, մեր նենգ թշնամին, 
Ուզում է նորից կոտորել հային… 


Ուս ուսի տված, առյուծի նման, 
ետ բերենք հողն ու փառքը հայության: 
Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք հայեր…


--------------------------------------------


Գինի լից


Աշխարհ սարսափ հայու ահը
Գետին ընկավ թուրքի գահը
Պատմեմ ձեզ Թալեաթի մահ
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ-անուշ
Խմողաց անուշ:



Դաշնակցություն ժողով արեց
Շուն Թալեաթին մահ որոշեց
Թեհլերյանի բախտը բացվեց
Գինի լից...



Շուն Թալեաթը փախավ Բեռլին
Թեհլերյանը հասավ հետին
Զարկեց ճակտին, փռեց գետնին
Գինի լից...

Շուն Թալեաթին դրին հողը
Լուրը տարան ցնդաշ մորը
Կեցցե Դաշնակ կամավորը
Գինի լից...

Հիշատակդ միշտ փառավոր
Շիրիմիդ լույս Քրիստափոր
Մայիս քսանութ շնորհավոր
Գինի լից...



Պարտեզ ունեմ շատ կանաչ է
Մեջը լիքը հայու մանչ է


Դաշնակցություն զիս կկանչ է
Գինի լից...


Հայրս, մայրս ինձ ծնեցին

Եռագույնով փաթաթեցին
Դաշնակցության նվիրեցին
Գինի լից...



--------------------------------------------


Մեր հին ընկերը



Մեր երկիրն է, պատիվն է մերը,

Մեզ միացնում են հավատն ու սերը,

Մեր նպատակը արդարությունն է,

Մեր հին ընկերը Դաշնակցությունն է:



կրկ. – Մենք մեր ապագան քեզ վստահել,

             Նույն դժվար ճամփան քեզ հետ անցել:

  Քո կողքին կանգնել, քեզ հավատացել,
  Մենք քեզ հետ վստահ ենք մեզ զգացել:

Աջից, ձախից եկել են շատ-շատերը,
Սուտ խոստումներ տվել, փոխել իրենց գույները:
Մեզ միացնողը եղբայրությունն է,
Մեր հին ընկերը Դաշնակցությունն է:

կրկ. – Մենք մեր ապագան քեզ վստահել…

Մեր հայրենիքն է միակ մեր բույնը,
Ուր էլ գնանք մենք մնում ենք նույնը,
Մեզ միացնողը հզորությունն է,
Մեր հին ընկերը Դաշնակցությունն է:

կրկ. – Մենք մեր ապագան քեզ վստահել…


--------------------------------------------

      Ջավախք


Ջավախք աշխարհ, դրախտավայր անթերի,
Ժողովուրդդ տաղանդաշատ ու բարի,
Չքնաղ երկիր, սեգ, ծաղկազարդ լեռների,
Որդիքդ քաջ, աշխատասեր ու բարի:


Թեկուզ ծանր է վիճակը, բայց դիմացեք,
Մեր սուրբ հողում ժայռի պես պինդ մնացեք,
Ջավախքն անգին մարգարիտ է իմացեք,
Վիրահայեր ողջ աշխարհի, միացեք:

Մենք չենք թողնի, որ Ջավախքը դատարկվի,
Որ թշնամու երազանքը կատարվի,
Հայը կապրի ապահով ու հայեցի,
Կբռունցվենք, թե կարիքը զգացվի:


--------------------------------------------




Комментариев нет:

Отправить комментарий